Մայիսի 31-ի օրվա խորհուրդը.
Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա, ովքեր սկսեցին խոսել տարբեր լեզուներով և Աստծո փառքը պատմել բոլոր ազգերին: Այս իմաստով Հոգեգալուստը եղավ մարդկության առաջին շնչառությունն աստվածային հոգով: Աստված Իր մարդեղությամբ և ողորմությամբ հավաքեց մարդկային «անկենդան մարմինները» և Ս. Հոգու էջքով կենդանություն պարգևեց: