Կորոնովիրուսի դեմ ռուսական Ավիֆավիր դեղամիջոցի արդյունավետությունը ավելի քան 80 տոկոս է: Այս մասին գրում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամին (ՌՈՒՆՀ):
Նշվում է, որ դեղամիջոցի կլինիկական փորձարկումները կտևեն մինչև ամառվա վերջը: «Արդեն արտադրվել է դեղամիջոցի 18 հազար փաթեթ, հունիսին պլանավորում ենք ավելի քան 60 հազար փաթեթ մատակարարել Ռուսաստանի հիվանդանոցներին: Տեխնոլոգիական հզորությունը թույլ է տալիս արտադրել ամսական 60 հազար, տարեկան՝ 720 հազար փաթեթ»,- ասում են հիմնադրամից:
Ապացուցված է, որ դեղամիջոցը կրճատում է հիվանդության բուժման ժամանակահատվածը մինչև չորս օր՝ ստանդարտ դեղամիջոցներ ընդունելու դեպքում՝ ինը օրվա փոխարեն: Այս փուլում արդեն, COVID-19-ի թեստը բացասական արդյունք ցույց տվեց հիվանդների 65 տոկոսի, իսկ թերապիայի տասներորդ օրը'90 տոկոսի մոտ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌՈՒՆՀ-ի և KhimRar-ի համատեղ արտադրած Ավիֆավիր դեղամիջոցը Ռուսաստանի առողջապահության նախարարության հավանությունն է ստացել: Ըստ ՌՈՒՆՀ-ի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի, ներկայում Ավիֆավիրը կորոնավիրուսի դեմ առավել հեռանկարային դեղամիջոց է ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհում: