ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի բացասական թեստը ստանալուց հետո, երբ իր ընտանիքի անդամների մոտ հաստատվեց վարակի առկայությունը, սկսեց ակտիվորեն լուսանկարներ և տեսանյութեր հրապարակել Հայաստանի տարբեր մասերից՝ քաղաքներում, մարզերում, գյուղերում տեղի ունեցող հավաքույթներից, բանկերի դիմաց կուտակումներից և այլն` ցույց տալով, թե ինչի հետևանքով է տարածվում և վարակակիրների թվի աճ գրանցում։ Այսօր էլ Փաշինյանը լուսանկար է հրապարկել, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ քաղաքացիներ խցկվում երթուղային։ Լուսանկարին կից վարչապետը գրել է․ «Երևան-Զովունի. իսկապես՝ հուսահատության գազել»:

 
 
 
 

Նկատենք, որ վերջին օրերին SMM-շիկի դեր ստանձնած վարչապետը հաշվի չի առել, որ լուսանկարն ամենևին էլ այս օրերի չէ և գրեթե մեկ տարվա պատմություն ունի։ Ավելին՝ լուսանկարը դեռևս 2019 թ․ սեպտեմբերին հրապարակել է նաև հենց վարչապետին պատկանող լրատվական կայքը։ 

 

Ի դեպ, ընդամենը, րոպեներ առաջ Փաշինյանը հեռացրեց և՛ լուսանկարը, և՛ գրառումը։