Բրազիլիայում, արդեն երրորդ օրն անընդմեջ, գրանցվում է COVID-19 կորոնավիրուսի համաճարակից մահերի ռեկորդային ցուցանիշ, հայտնում է Globo հեռուստաալիքը։ Նախօրեին մահացել է 1 479 մարդ: Բրազիլիայում կորոնավիրուսից ընդհանուր մահացել է 34 021 հիվանդ։ Այս ցուցանիշով երկիրը շրջանցել է Իտալիային (33 689 մահ)։
Բրազիլիայում համաճարակի բռնկվելուց ի վեր հայտնաբերվել է հիվանդության 616 հազար դեպք, ապաքինվել է 275 հազար մարդ։