Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում շարունակում է համաճարակի պայմաններում պարետի սահմանած կանոնները խախտող անձանց լուսանկարներ հրապարակել, սակայն վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է ակնհայտ դառնում այն հանգամանքը, որ վարչապետը ոչ միայն զբաղված չէ իր բուն գործառույթներով, այլ մի բան էլ օրենք է խախտում: Բանն այն է, որ այդ ֆոտոշարքերով Նիկոլ Փաշինյանը խախտում է ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածը, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը, անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի հոդվածներ 4, 5, 8, 9 ,18 ,19, 26-ը: Բացի այդ, ինքը՝ Նիկոլ Փաշինյանն, էր հայտարարում, որ կեղծ լուրեր, ապատեղեկատվություն տարածելը ոչ այլ ինչ է, քան հարված ազգային անվտանգությանը: Իսկ ի՞նչ է անում ինքը՝ Փաշինյանը: Դիցուք՝ վարչապետն իր էջում տեղադրել էր լուսանկար, որն, ըստ իր տեղեկությունների, արվել էր նույն օրը, Սաղմոսավանքում: 

 



Տեր Օշին Քահանա Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում անմիջապես հերքում է այդ տեղեկությունը:

 

Հունիսի չորսով Փաշինյանը տեղեկություն է տարածում, որ Երևանում հենց հիմա գերբեռնված հուսահատության գազելներ են երթևեկում: 



Պարզվեց, որ այդ լուսանկարը նախորդ տարվա է : Վարչապետն այն ջնջեց: 




Վարչապետի գրառումները լուրջ հարված են հասցնում նաև բիզնեսին, տնտեսվարողների գործարար համբավին: Այսպես, վարչապետը տեղադրել էր մի լուսանկար, որում ռեստորանային համալիրը անուղղակի կերպով մեղադրվում էր կարանտինի կանոնները խախտելու մեջ: Լուսանկարը կրկին հին էր:




Մեկ այլ ռեստորանային համալարի էլ Փաշինյանը մեղադրեց ընդհատակյա հարսանիք կազմակերպելու մեջ: 


Պատասխանը չուշացավ, ռեստորանային համալիրը հորդորեց երկրի ղեկավարին ապատեղեկատվություն չտարածել և չարատավորել իր գործարար համբավը: 


Ի՞նչ է ստացվում. թերևս Հայաստանն այսօր միակ երկիրն է, որտեղ բիզնեսին օգնելու, օժանդակելու փոխարեն իշխանության թիվ մեկ ներկայացուցիչը դեռ մի բան էլ հաջողացնում է վնասել այդ բիզնեսին, հարվածել վերջինիս բարի համբավին:  Օրենքի խախտումը ենթադրում է նաև պատասխանատվություն, արդյո՞ք ժամանակը չէ, որպեսզի իրավապահ համակարգն ապացուցի իր անկախությունը և համապատասխան պատասխանատվության կանչի քաղաքացի Նիկոլ Փաշինյանին...