Այս պահին Երևանի ավագանու հանձնաժողովների համատեղ, արտահերթ նիստում քննարկվում է Ֆիրդուսի թաղամասի հարցը, իսկ քաղաքապետարանի դիմաց հավաքված մի խումբ մտահոգ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց հետ տանելով «Ֆիրդուսը հուշարձանների ցանկ մտցնել ամբողջությամբ», «մեզ թողեք մեր ավերակները», «չեղարկել Տարոնի որոշումը», «չե՛նք թողնի ջնջել մեր քաղաքի հիշողությունը» գրությամբ պաստառներ: Նշենք, որ մի քանի օր առաջ Երևանի հին թաղամասերից մեկի շուրջ ստեղծված աղմուկն ու բողոքները չեն դադարում, քաղաքի կոլորիտը արտացոլող կառույցները գիշերով քանդվել էին: Օրեր առաջ ակտիվիստները հասցրել են կասեցնել Ֆիրդուսի թաղամասում գտնվող շինության քանդման աշխատանքները՝ կանգուն թողնելով աղյուսե ֆասադը: Ավելի վաղ, ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում տարածքի բնակիչները մտահոգություն էին հայտնել շենքի քանդման վերաբերյալ։ Բնակիչների մի մասն իրենց սեփականությունը վաճառել ու գնացել է, մի մասը դեռ տեղում է, պայմանագիր չունեն․ որոշները դեռ գնի շուրջ համաձայնության չեն գալիս կառուցապատողի հետ։ Կառուցապատողն առաջարկում է շենքի ֆասադը տեղափոխել նախագծում մեկ այլ տեղ, սակայն մտահոգները վստահ են, որ փշրվող աղյուսները համարակալելն ու տեղափոխելն անհնար է։
«Չե՛նք թողնի ջնջել մեր քաղաքի հիշողությունը». Ֆիրդուսի շուրջ աղմուկը չի դադարում (լուսանկարներ)
14:49 - 13.Հունիս.2020
Առաջարկում ենք նաև
15/04/17 16:01
Գոշ լճի շուրջ աղմուկը չի դադարում, նախարարը պարզաբանում է, ակտիվիստները՝ բողոքում (տեսանյութ)
10/07/24 13:10
Կրկին կրակոցներ են հնչել․ այս անգամ Էրեբունի փողոցում
19/03/24 09:15
«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ
01/02/23 12:54
Ավազակային հարձակում Երևանում․ ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին այն կատարած երկվորյակ եղբայրներին
02/05/22 11:01
Քաղաքի մի շարք փողոցներ պարալիզացված են (լուսանկարներ)
12/04/22 16:59
Գորիսում աղմկահարույց սպանության գործով կասկածյալը ներկայացել է մարզային քննչական վարչություն
01/09/21 16:05
ՌԴ Խաբարովսկ քաղաքի դպրոցում սեպտեմբերի 1-ին պորտապար են ցուցադրել (լուսանկարներ, տեսանյութ)
08/07/21 16:41
Որքան հիասքանչ է Գյումրին, նույնքան տհաճ է այդ քաղաքի օդակայանը․ Վարլամով (լուսանկարներ)
22/12/20 19:55
Բելառուսի ԱԷԿ-ին առաջին էներգաբլոկի փորձնա-արդյունաբերական շահագործման թուլտվություն է տրվել
02/10/20 13:05
Հադրութ քաղաքի հրետակոծության հետևանքները (լուսանկարներ)
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան