Պեկինի շուկաներից մեկում հայտնաբերված կորոնավիրուսը կարող է մարդու կողմից տարածված լինել, բայց այժմ ակնկալում ենք ստանալ չինացի գիտնականների կողմից դրա ծագման ուսումնասիրության արդյունքները, ասել է Ռուսաստանի Դաշնությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վուժնովիչը:
«Չինաստանի իշխանությունների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև կա շատ սերտ համագործակցություն: Ինչ վերաբերում է հայտնաբերված վիրուսներին, ապա մենք դեռ չգիտենք դրա ծագման մասին, բայց ենթադրում ենք, որ այն տարածվել է մարդկային գործոնի կողմից», - ասել է Վուժնովիչը։ Պեկինի խոշորագույն մեծածախ շուկան ժամանակավորապես փակվեց շաբաթ օրը այն բանից հետո, երբ համաճարակաբանական հետաքննությամբ պարզվեց, որ սաղմոնի կտրելու համար նախատեսված տախտակի վրա հայտնաբերվեց կորոնավիրուս: Շուկայի տարածքում մտցվեց արտաարգ ռեժիմ, և հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների արձագանքման մակարդակը կրկին բարձրացավ II-ի: Միևնույն ժամանակ, երկուշաբթի առավոտյան վիճակագրության համաձայն, հաղորդվել է, որ կիրակի օրը քաղաքում հայտնաբերվել է COVID-19-ի 42 դեպք, որոնցից 36-ը' կլինիկական դրսևորումներով, վեց դեպքերում հիվանդությունը դրսևորվել է առանց ախտանիշների: Ընդհանուր առմամբ, COVID-19 ունեցող 79 մարդ ներկայումս գտնվում է քաղաքի հիվանդանոցներում: