Ազգային ժողովում մեկնարկել է պատգամավորների փակ գաղտնի քվեարկությունը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համաձայնություն տալու հարցով: «Լուսավոր Հայաստան» և ԲՀԿ խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս, որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալու միջնորդությունը ԱԺ հունիսի 16-ի նիստում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: