Ինչպես տեղեկացրել էինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շտապ նիստ էր հրավիրել: Գագիկ Ծառուկյանը նիստին ներկա չէր:

 

Քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ խմբակցության նիստը: Պատգամավոր Վահան Բաբայանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվել է այն հարցը, որ եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկեն, «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավոր Վարդան Օսկանյանը և ԲՀԿ-ական այլ պատգամավորներ և անդամներ նստացույց և հացադուլ կսկսեն: