ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացի վերաբերյալ տեղեկություններ կլինեն ԱԺ փետրվարի 23-ի նիստում: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ փուլում է ԲՀԿ առաջնորդին մանդատից զրկելու գործընթացը: «Երկուշաբթի Ազգային ժողովի հերթական նիստն է, և այդ ժամանակ դուք կիմանաք»,- ասաց Նաղդալյանը:

 

 

Վերջինս ընդգծեց, որ ՀՀԿ-ի համար սկզբունքային է այն, որ խոշոր բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից: «Կարծում եմ, որ սա այն սկզբունքն է, որը պետք է ընդունելի լինի բոլոր քաղաքական ուժերի համար»,- ասաց Նաղդալյանը:

 

 

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ԲՀԿ առաւջնորդի մամուլի խոսնակն արդեն հերքել է լուրերը, թե Ծառուկյանը հեռանալու է քաղաքականությունից, Նաղդալյանը պատասխանեց. «Ես հիմա չեմ պատրաստվում Գագիկ Ծառուկյանի փոխարեն իր քայլերի մասին խոսել: Դուք այդ քայլերը կտեսնեք: Ես կարծում եմ, որ մոտ ժամակներում դուք կտեսնեք քայլեր, որոնցից կկարողանաք ձեր եզրակացությունն անել»,- ընդգծեց Նաղդալյանը: