ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար Ազգային ժողովի խորհրդի նիստը հետաձգվել է։ Այն նախատեսված էր նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, բայց անհայտ պատճառներով նիստը տեղափոխվել է 18։00-ին։
Նման օրակարգով նիստ հրավիրվել էր նաև նոյեմբերի 16-ին, սակայն հարցը չէր քննարկվել Ծառուկյանի բացակայության պատճառով:
Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է' հարցի քննության ժամանակ պատգամավորը պետք է ներկա լինի խորհրդի նիստին:
Այսօր արդեն ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքի համաձայն՝ խորհուրդը կարող է հարցը քննարկել և ուղարկել ՍԴ, քանի որ երկրորդ նիստին հարցը կարող է քննվել առանց Ծառուկյանի ներկայության:
Արփինե Հակոբյան