Չեխիայի առողջապահության նախարարության ղեկավար Ադամ Վոժեժն ասել է, որ հուլիսի 1-ից սենյակներում և հասարակական տրանսպորտում դիմակներ դնելու պահանջը կչեղարկվի երկրի բոլոր շրջաններում, բացառությամբ այն վայրերի, որտեղ նկատվում է COVID-19 կորոնավիրուսի բռնկում՝ գրում է mk.ru-ն:
Նախարարը նշել է, որ անհրաժեշտության դեպքում հետագա արտակարգ միջոցառումները ձեռնարկվելու են մարզային հիգիենայի կայանների կողմից: