Իրանի իշխանությունը երկրում սահմանել է դիմակ կրելու պարտադիր պայման: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոուհանին:
«Ցանկացած վայրում, որտեղ ենթադրվում է մարդկանց կուտակում, պարտադիր պետք է կրել դիմակ: Դիմակ կրելը պարտադիր է հուլիսի 5-21-ը»,- հայտարարել է նա՝ տեղեկացնելով, որ անհրաժեշտության դեպքում այս ժամանակահատվածը կերկարաձգվի:
Արդեն 4 ամսից ավելի Իրանը պայքարում է կորոնավիրուսի դեմ: Փետրվարի 19-ից ի վեր, երբ իշխանություններն առաջին անգամ հայտարարեցին վտանգավոր վարակի մասին, երկրում հայտնաբերվել է 220 հազարից ավելի վարակակիր, մահացել է շուրջ 10400-ը: Վերջին 2 շաբաթում, բացառությամբ մեկ օրից, Իրանում ամեն օր մահացել է ավելի քան 100 վարակակիր: