Մայիսի 22-ին Պակիստանի միջազգային ավիաուղիների Airbus A320 ուղևորատար ինքնաթիռի վթարի պատճառը մարդկային գործոնն է եղել. օդաչուն և վերահսկիչը տարվել են կորոնավիրուսի մասին քննարկումով՝ հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ օդանավում տեխնիկական անսարքություններ չեն եղել: Պակիստանի քաղաքացիական ավիացիայի նախարար Գյուլամ Սարվար Խանը շեշտել է, որ օդաչուն և վերահսկիչը չեն հետևել անվտանգության հրահանգներին՝ տարվելով վարակի մասին խոսակցությամբ, քանի որ երկուսն էլ ունեցել են հիվանդ հարազատներ:

Ինքնաթիռը սկսել է վայրէջք կատարել չափազանց մեծ բարձրությունից: Օդաչուն դա ժամանակին չի նկատել: Նա ասել է. «Ես կարող եմ ղեկավարել» և շարունակել է քննարկել կորոնավիրուսը:

Ինքնաթիռը ընկել է բնակելի տարածքում, ոչնչացվել են մի քանի տներ: Զոհվել է 97 մարդ, տարբեր տեղեկություններ են ստացվել փրկվածների թվի մասին: