Երգիչ, հաղոդավար Վարդան Սարգսյանին տուգանել են դիմակ չկրելու համար։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Չէ էս նորմալա՞:
Գիշերվա ժամը 2:40, երբ Բաղրամյան փողոցի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկա, ինձ տուգանում են 10.000 դրամ, քանի որ այդ փողոցում միայնակ քայլելիս ես դիմակը իջեցրել եմ (ոչ թե հանել եմ,այլ իջեցրել):
Եվ ամենից շատ զարմացա այն փաստից, որ ինձ տուգանող ոստիկանը կրում էր կտորից դիմակ, որը արդեն քանի օր շարունակ Արսեն Թորոսյանը և Նիկոլ Փաշինյանը նշում են, որ դրանք չեն պաշտպանում այս վիրուսից:
Ես լինելով աշխարհի հարյուրավոր երկրներում, միշտ հարգել եմ տվյալ երկրի օրենքը: Հարգում եմ նաև մերը, բայց ամբողջ փողոցում լինել միայնակ ու իջեցրել դիմակը դա խախտու՞մ է:
Եթե այո, վճարեմ 10.000 դրամը»: