Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանի կարծիքով Կորոնավիրուսային պանդեմիայի երկրորդ ալիքը կարող է և չլինել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Վստահություն չկա, որ երկրորդ ալիքը կլինի»,- ասել է նա։
Ռայանը մոլորեցնող է անվանել համավարակի երկրորդ ալիքի վերաբերյալ կանխատեսումները: «Այս հիվանդության ամենասկզբից շատ մոլորեցնող շահարկումներ եղան այն մասին, թե ինչ է տեղի ունենալու, երբ սեզոնը փոխվի», - բացատրեց նա ՝ հավելելով, որ «միշտ էլ դժվար է կանխատեսել, թե ինչ է լինելու նոր վիրուսի հետ»:
Փորձագետի խոսքով՝ շատ երկրներում դեպքերի տեմպի ներկայիս աճը չպետք է համարել երկրորդ ալիքը, այլ համաճարակի «երկրորդ գագաթ», քանի որ մինչմայս պահը «վիրուսի վրա բավարար ճնշում չի գործադրվել՝ կանխելու դրա տարածումը»:
Ռայանը նաև կոչ արեց բոլոր ուժերը ներդնել՝ վիրուսի դեմ պայքարում, որպեսզի հնարավոր երկրորդ ալիքի ժամանակ խուսափենք վատթարագույնից: «Եթե մենք ստիպված լինենք պայքարել երկրորդ ալիքի հետ, ապա մենք դա կանենք», - ասաց նա ՝ շեշտելով, որ այս պայքարը կլինի ավելի արդյունավետ, եթե «դասերը քաղվեն առաջին ալիքից»: