ՌԴ առողջապահության նախարարությունում ենթադրում են, որ երկրում կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքը վրա կհասնի աշնան մոտ: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարարության մերձմոսկովյան ղեկավար Սվետլանա Ստրիգունկովան:
«Դրա համար էլ զինվում ենք պաշտպանիչ միջոցներով նաև առաջիկա ժամանակաշրջանում»,- Ստրիգունկովայի խոսքերը մեջբերում է Интерфакс-ն:
Նրա տվյալներով՝ բուժանձնակազմի համար ներկայումս ունեցած պաշտպանիչ միջոցները կբավականացնեն ևս մեկ ամիս՝ հաշվի առնելով գործող պահանջմունքները: