Լրացումներ կատարելով արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում` Կառավարությունը գնաց քայլին, որի մասին տևական ժամանակ խոսվում էր, սակայն որն առ ժամանակ չէր հրապարակայնացվում։ Այսինքն, որ Հայաստանում բոլոր մասնավոր կլինիկաների ԲԿ կառավարումը կտրվի Առողջապահության նախարարությանը. այդպես կլինի նաև հետագա արտակարգ դրությունների ժամանակ։ Նախագծից դուրս Թորոսյանը նաև բացատրեց անհրաժեշտությունը, թե նման իրավիճակներում առաջանում է համակարգի կենտրոնացված կառավարման անհրաժեշտություն, որն ավելի օպերատիվ է և ավելի համահունչ իրավիճակին, քան «խաղաղ» պայմաններում գործող իրավակարգավորումները։
Հասկանալի է, որ Արսեն Թորոսյանը այս քայլով իրականում ոչ թե համավարակի դեմ է պայքարում, քանի որ եթե նա ցանկանում էր կենտրոնացված պայքար մղել, ապա կարող էր դա անել վարակի տարածման սկզբնական փուլում, այլ պարզապես փորձում է իր վերահսկողության տակ վերցնել մասնավոր ԲԿ-ները: Ի՞նչ է անելու Թորոսյանը, կփոխի՞ տնօրեններ՝ փոխարենը բերելով իր ծանոթ-ընկերների անսպառ թվացող շարքից որևէ մեկին՝ որպես կանոն դիլետանտի, հաշվապահության հե՞տ է գործ ունենալու, իսկ գուցե կառավարիչնե՞ր է նշանակելու: Այս դեպքում, իհարկե, մեծ հարց է, իսկ որտեղի՞ց է Թորոսյանը գտնելու հմուտ կառավարիչների, եթե նմանների կարիքն արդեն երկու տարի է` զգացվում է, իսկ բացը այդպես էլ չի լրացվում:
Հասկանալի է նաև, որ նախկիններին պատկանող ԲԿ-ների վրա Թորոսյանը շուտվանից սրած ատամ ունի և երբ պետք է իրագործել իր պլանը, եթե ոչ արտակարգ դրության ընթացքում և դրա քողի տակ: Նախկինում նման առաջարկը միանշանակ մերժվելու էր մասնավոր ԲԿ-ների սեփականատերերի կողմից, իսկ այսօր, արտակարգ դրությամբ պայմանավորված, Թորոսյանի ձեռքերն ազատ են, ինչից էլ վերջինս շտապում է օգտվել: Համավարակի դեմ պայքարին այս քայլը դժվար թե նպաստի՝ հարվածելով առանց այդ էլ թուլացած առողջապահական համակարգին, իսկ ահա Արսեն Թորոսյանի խնդիրները զգալիորեն կնվազեն. այն ԲԿ-ները, որոնք մինչ օրս ընդդիմանում էին նախարարի, մեղմ ասած, անտրամաբանական որոշումներին, այն ԲԿ-ները, որտեղ չստացվեց դասավորել ծանոթ-ընկերներին, կարող են գրչի մեկ հարվածով դադարել լինել խնդրահարույց…
Արսեն Թորոսյանը հասավ իր «նպատակին». ի՞նչ գին կվճարի հասարակությունը
20:33 - 9.Հուլիս.2020
Առաջարկում ենք նաև
17/04/24 08:06
«Ժողովուրդ». ԱՆ-ի շուրջ գործողությունների ֆոնին՝ Արսեն Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել
11/09/23 15:59
Արսեն Թորոսյանը դժգոհ է ՔՊ-ականների օրինագծից, անվանում է «հակամրցակցային ու խտրական»
14/06/23 13:45
Արսեն Թորոսյանը հրավիրվե՞լ է հարցաքննության
01/07/21 14:09
Արսեն Թորոսյանը գործունեությունը կշարունակի ԱԺ-ո՞ւմ
03/03/21 02:16
Վարչապետը հասավ իր քաղաքական նպատակին. համոզված եմ, որ վերջինս պարտվել է. Խոսրով Հարությունյան
01/03/21 16:15
Բայց գարուն է մոտենում ու բողբոջում ենք նորից. Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
23/01/21 13:02
Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ. Politik.am
18/01/21 18:10
Արսեն Թորոսյանը կփոխարինի Էդուարդ Աղաջանյանին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում
18/01/21 14:41
Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան