Երեկ, հուլիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 35-ամյա Գրիշա Մարտիրոսյանն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Երևանյան փողոցի եկեղեցու հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկեղեցու տարածքի երկաթե ցանկապատներին, կոտրել մի մասը, այնուհետև՝ բախվել երկաթե հովանոցներին և քարե ցայտաղբյուրներին, կոտրելով դրանք։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։