Նախորդ շաբաթ Վանաձորում մեկնարկած սուբվենցիոն ծրագրերին հետևելու նպատակով իրականացված շրջայցի ընթացքում մարզի ղեկավարը բարձրաձայնեց մի շարք խնդիրների մասին՝ քաղաքային իշխանություններից պահանջելով հետևողականություն ցուցաբերել և գործել՝ բացառապես ելնելով համայնքային շահից: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արկադի Փելեշյանին և Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանին հրավիրել էր քննարկման՝ տեղեկանալու՝ ձեռնարկվու՞մ են արդյոք քայլեր այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Դիտարկումներից առաջինն արվել էր Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում. այգու 5265 քառ.մ տարածքը դեռևս 2007թ.-ին, քաղաքապետի որոշմամբ, 50 տարի ժամկետով վարձակալությամբ հանձնվել է «Կառավար Դան» ՍՊԸ-ին, որից էլ ենթավարձակալությամբ 2010թ.-ին տարածքից 200 քառ. մետր, ապա 2019թ.-ին՝ ևս 1074 քառ. մետր հատվածը, նույնքան ժամանակով, տրվել է հենց իրեն՝ Արկադի Փելեշյանին: Ընդ որում, Ա. Փելեշյանը վարձակալված տարածքների համար համայնքային բյուջե վճարում է ընդամենը 46 հազար 800 դրամ: Վերջինս նշված տարածքում կառուցել է սրճարան և համայնքի նկատմամբ պարտավորություն ստանձնել բարեկարգելու սրճարանին հարակից տարածքը, ինչը, սակայն, մինչ օրս լիարժեք կերպով չի իրականացվել: Ունենք տարօրինակ մի իրավիճակ. համայնքային շահը պաշտպանելուն լծված պաշտոնյա, ով այս հարցում ունի անձնական շահ: Հուսով ենք՝ այս դեպքում կհաղթի համընդհանուր շահը: Տրամաբանական չէ նաև, որ Ա. Փելեշյանին վարձակալությամբ հանձնված տարածքին հարակից՝ համայնքային սեփականություն հանդիսացող հատվածը, որի բարեկարգման պարտավորությունը բարերարի օգնությամբ ստանձնել, սակայն մինչ օրս չի իրականացրել համայնքի ղեկավարի տեղակալը, համայնքապետարանի կողմից չի ներառվել սուբվենցիոն ծրագրում: Այսուհանդերձ, Ա. Փելեշյանը խոստանում է մինչև սուբվենցիոն միջոցներով Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու բարեկարգման աշխատանքների ավարտը, ստանձնած պարտավորությունը լիարժեքորեն իրականացնել: Խնդիր էր արձանագրվել նաև Տարոն-2 թաղամասում՝ զբոսայգու կառուցման սուբվենցիոն ծրագրի հետ կապված: Նախապես տեղանքը լիարժեքորեն ուսումնասիրված չլինելու պատճառով՝ նախագիծը կազմվել է թերացումներով և հիմա շինարարության ընթացքում խնդիրներ են առաջացել. սա Վանաձոր համայնքի համար արդեն ավանդական դարձած գործելաոճ է: Տարածքում երկու ավտոտնակ կա, հենապատի կառուցման համար անհրաժեշտ կլինի քանդել ասֆալտապատ տարածքը և այլն: Մարզի ղեկավարի պահանջն է՝ ասֆալտը քանդել հնարավորինս քիչ, իսկ ավտոտնակների սեփականատերերի հետ բանակցությունների արդյունքում առաջարկել ավտոտնակների տեղափոխման համար նրանց կողմից նախընտրելի այլ տարբերակներ. -Իրականացվող ծրագրերի նպատակը համայնքի բարեկարգումն է, որը միաժամանակ պետք է բխի բնակիչների շահից,-նշեց Ա. Ղուկասյանը:
Վանաձորի փոխքաղաքապետը համայնքից 47 հազար դրամով տարածքը վարձակալել է, սրճարան է կառուցել, բայց տարածքը չի բարեկարգել
12:45 - 23.Հուլիս.2020
Առաջարկում ենք նաև
09/11/23 13:19
Նոր այգի կկառուցվի Կոմիտասի պողոտայում. շատրվաններ, ամֆիթատրոն, սրճարան. տարածքը կտրվի առանց մրցույթի
27/06/22 13:00
Հակասանիտարական ու համաճարակային վտանգ՝ Աբովյան քաղաքում. կեղտաջրերը ողողել են պետական կառույցների տարածքը
16/07/16 22:55
Էրդողանը գիշերը Թուրքիայի օդային տարածքը չի լքել, բայց կեղծ լուրերի միջոցով շեղող հնարք է կիրառվել
24/07/24 14:12
Դիանա Գասպարյանը տուգանվել է 300 հազար դրամով
03/07/24 11:01
Արցախում հիմնովին ավերվել են Մեխակավանի Զորավոր Սբ․ Աստվածածին, Բերձորի Սուրբ Համբարձման և Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները
19/06/24 09:43
«Հրապարակ». Որն է լինելու հաջորդ սահմանազատվող տարածքը
04/06/24 08:39
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը իշխանության 6 տարում գրեթե կրկնապատկել է կարողությունը
30/05/24 09:45
«Հրապարակ». Ո՞րն է լինելու հաջորդ «սահմանազատվող» տարածքը
02/05/24 12:15
Սա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)
22/04/24 14:45
«Ո՞վ կարող է Եկեղեցու դռները փակել մեր առջև` ոչ ոք», «Տարածքը փակ է, 1 ժամից կարող եք Եկեղեցի գնալ» (տեսանյութ)
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան