Հանրահայտ կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը ստորագրել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի՝ ՀՀ իշխանություններին ուղղված աղմկահարույց հայտարարության տակ։ Այս մասին Սիմոնյանը հայտնել է Twitter-ի իր էջում։ 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել էր իր աղմկահարույց գրառմանն աջակցություն հայտնած անձանց անունների ցանկը և կից գրել. «Ես քաղաքական գործիչ չեմ և չեմ պատրաստվում քաղաքականություն մտնել: Բայց մի քանի հոգի, իմ հարազատները և պարզապես ծանոթներ հարցրին, թե ինչպես կարող են աջակցություն հայտնել։

Ոմանք արտահայտեցին իրենց համաձայնությունը գրառման հետ, որոշներն էլ անհրաժեշտ գտան դա հրապարակավ անել։ Այստեղ ես հրապարակում եմ այն մարդկանց անունները, ովքեր ցանկանում էին դա անել հրապարակավ»: