Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 21-ին որոշում է ստորագրել, որի համաձայն, հուլիսի 22-ից պաշտոնից ազատվել է Երևանի Ներսես Մեծի անվան համար 124 հիմնական դպրոցի տնօրեն Հայկ Ֆելիքսի Բախչինյանը։
Դպրոցի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նույն կազմակերպության տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով Արմինե Աթաբեկյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:
Քաղաքապետի հուլիսի 21-ի մեկ այլ որոշմամբ, պաշտոնից ազատված Հայկ Բախչինյանը նշանակվել է Երևանի 180 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը։
Նույն որոշմամբ Ամալյա Մաթոսյանը հուլիսի 22-ից, ազատվել Երևանի համար 180 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից: