Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղղաթիռը վայրէջք է կատարել Մինսկի անվավոր տրակտորների գործարանի տարածքում, գրում է Ռիա Նովոստին։ Գործարանի տարածքում տրանսպորտային միջոցների շարժը սահմանափակ չէ, հարակից կայանատեղիները լցված են ավտոմեքենաներով: Գործարանի աշխատակիցներից մեկի խոսքով՝ աշխատողները չեն պատրաստվում բողոքի ցույց կազմակերպել, այլ պարզապես ուզում են զրուցել նախագահի հետ: Կենտրոնական մուտքի մոտ հարյուր մարդ է հավաքվել սպիտակ և կարմիր դրոշներով: