Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիին փոխադրող ուղղաթիռը մարտի 2-ին հարկադրական վայրԷջք Է կատարել Արեցո քաղաքից ոչ հեռու գտնվող մարզադաշտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Կառավարության ղեկավարն առավոտյան ուղղաթիռով իր հայրենի Ֆլորենցիա քաղաքից մեկնել Է Հռոմ, սակայն թռիչքից մի քանի րոպե անց վարչապետի ուղղաթիռը հարկադրված Է եղել վայրԷջք կատարել:
Ansa գործակալության հաղորդման համաձայն՝ թռիչքն ընդհատվել Է մեխանիկական անսարքության պատճառով, մինչդեռ Il Messaggero թերթի տվյալներով, պատճառը վատ եղանակն Է եղել:
Այն բանից հետո, երբ ուղղաթիռը առանց խնդիրների վայրԷջք Է կատարել Արեցոյի մերձակա Բադիա ալ Պինո վայրի մարզադաշտում, Ռենցին ավտոմեքենա Է նստել, որով Էլ ի վերջո հասել Է Իտալիայի մայրաքաղաք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: