Եգիպտոսը սեպտեմբերի 1-ից երկիր ժամանող բոլոր զբոսաշրջիկներից PCR բացասական թեստեր է պահանջելու:
Այս մասին հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին, հաղորդում է Ahram Online-ը:
Մադբուլին ասել է, որ զբոսաշրջիկներին թեստավորելու անհրաժեշտության մասին որոշումը կայացվել է «որոշ երկրներում վարակվողների թվի աճի պատճառով»:
«Մենք շահագրգռված ենք, որպեզի ապահովենք երկիր ժամանողների և Եգիպտոսի քաղաքացիների առողջությունը, ուստի մենք պայմանավորվել ենք, որ երկիր ժամանող յուրքանչյուր զբոսաշրջիկ պետք է թեստավորվի»,-ասել է նա: