Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել:
Ժամը 23.45-ին ոստիկանության ծառայողները, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30 և 26 տարեկան երկու երիտասարդի: Բերման ենթարկված երիտասարդները ձերբակալվել են:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Հայկազ Մկրտչյանն ասաց, որ ձերբակալվածներից մեկը իրենց ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ 26-ամյա Գոռ Մալաքյանն է, մյուսը՝ նրա եղբայրը՝ 30-ամյա Էդգար Մալաքյանը, որը նույնպես ֆուտբոլիստ է և խաղում է «Արարատ-Արմենիայում»։