
Ռուսական Чемпионат.com կայքը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հետ համատեղ քվեարկություն է անցկացրել' առաջնության 21-րդ տուրի ամենաարդյունավետ ֆուտբոլիստին (MVP) որոշելու համար:
Թեկնածուների ցանկում էին Էդգար Մանուչարյանը և Արաս Օզբիլիսը:
Քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Միլանովը, իսկ Էդգար Մանուչարյանը երկրորդ հորիզոնականում է. վերջինիս օգտին քվեարկել է 678 մարդ (9%):
Արաս Օզբիլիսը ստացել է հարցման մասնակիցների 7%-ի քվեն (540 մարդ):
Հիշեցնենք, որ 21-րդ տուրում Մանուչարյանը դուբլի հեղինակ է դարձել «Ուրալ»- «Թերեկ» հանդիպմանը: