Այսօր՝ կեսօրին, կարճատև քամու պատճառով Երևանի կենտրոնում 4 ծառ է տապալվել։ Այդ մասին տեղեկացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ ֆեյսբուքյան էջում:
Հաղորդագրության մեջ նաև տեղեկացնում են, որ իրենց աշխատակիցներն արագ արձագանքել են և հետևանքները վերացնում են։
Հաղորդագրությանը կից հրապարակված լուսանկարում երևում է, որ ծառերից մեկն ընկել է փողոցում կայանած մեքենայի վրա: