Իսպանիայի դատարանը որոշում է կայացրել, որ բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի հետնորդները պետք է Պասո դե Մեյրասի ամառային պալատը հանձնեն պետությանը: Այդ մասին հայտնում է BBC-ն:

Ֆրանկոն այս նստավայրում ապրել է 1938 թվականից: Դատավորը որոշում է կայացրել, որ նստավայրը տրվել է Ֆրանկոյին' որպես պետության ղեկավարի նրա պաշտոնավարման ընթացքուն և ոչ թե որպես անձնական կարողություն:

1941 թվականին Ֆրանկոն ձեռք է բերել այն որպես իր անձնական սեփականություն, այնուհետև այն ժառանգվել է սերնդեսերունդ:

2018-ին հանգուցյալ բռնապետի թոռները պալատը վաճառքի էին հանել 8 միլիոն եվրոյով: Գալիցիայի Ա Կորունա նահանգի իշխանությունները, որտեղ գտնվում է պալատը, դատական հայց էին ներկայացրել: