Նորվեգացի զինյալ Անդրես Բրեյվիկը, որը դատապարտվել էր 2011-ին տեղի ունեցած ահաբեկչության և 77 մարդու մահվան համար, պայմանական վաղաժամկետ ազատում է խնդրել: Այս մասին հայտնում է VG թերթը՝ հղում անելով Բրեյվիկի փաստաբանին:
«Անդրես Բերինգ Բրեյվիկը պայմանական վաղաժամկետ ազատում է խնդրում: Նա նաև նախատեսում է պետության դեմ նոր հայց ներկայացնել իր իրավունքների ոտնահարման համար»,- ասել է փաստաբանը:
Նա նշել է, որ արդեն դիմել է վաղաժամկետ պայմանական վաղաժամկետ ազատման համար: Իրավապաշտպանը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Բրեյվիկը 21 տարիներից ավելի քան 8-ը անցկացրել է բանտում, և այժմ իրավունք ունի պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմելու:
Փաստաբանը հավելել է, որ համապատասխան միջնորդագիրը ստորագրվել է երկու անունով ՝ Անդերս Բերինգի Բրեյվիկ և Ֆրիտյոֆ Հանսեն. սա այն անունն է, որ Բրեյվիկն իր համար վերցրել է արդեն բանտում: