Մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի:
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով Հայաստանի վերափոխման ռազմավարությունը:
«Մինչև 2050 թվականը պետք է ստեղծվի 1,5 միլիոն աշխատատեղ: Խոսքը, բնականաբար, նոր աշխատատեղերի մասին է»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև նեշց, որ մինչ 2050 թվականը պետք է քսանաապատկվի Հայաստանի համախառն ներքին արդյունքը և յոթնապատկվի միջին աշխատավարձը:
«Մենք այսօր ունենք բազմաթիվ աշխատատեղեր, որտեղ աշխատող մարդիկ իրենց աշխատավարձով չեն կարող հոգալ իրենց կարիքները: Այսինքն՝ այդ աշխատանքը կա, բայց այդ աշխատանքի արդյունքում ձևավորված աշխատավարձը չի բերում այդ ցանկալի արդյունքին, հետևաբար միջին աշխատավարձի յոթնապատկումը մեզ համար խնդիր է»,- ասաց Փաշինյանը: