Կիսապաշտպան Խավի Մարտինեսը որոշել է հեռանալ մյունխենյան «Բավարիայից», հայտնում է Bild-ը: Ինչպես նշում է թերթը, իսպանացի 32-ամյա ֆուտբոլիստը երեքշաբթի օրը մասնակցել է մարզման, բայց բաց կթողնի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղը իսպանական «Սևիլիայի» դեմ, որը կկայանա սեպտեմբերի 24-ին՝ Բուդապեշտում: Ըստ նյութի՝ Մարտինեսը որոշել է Բիլբաոյից տեղափոխվել «Ատլետիկ», որի կազմում նա խաղում էր նախքան «Բավարիա» տեղափոխվելը 2006-2012 թվականներին:
«Բավարիայի» կազմում Մարտինեսը անցկացրել է 238 հանդիպում, խփել 13 գոլ, դարձել Գերմանիայի ութակի չեմպիոն, երկու անգամ նվաճել Չեմպիոնների լիգան: