Մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացնելու: Ըստ հրապարակումների՝ պատճառը կրթության չափորոշիչներն են ու ազգային արժեքներին դեմ գնալը, որի հետևանքով լարվել են փոխնախարարի և նախարարի հարաբերությունները։ Ավելին՝ անհամաձայնությունները սկսել են դեռևս այն ժամանակվանից, երբ ԿԳՆ փոխնախարար էր նաև Արևիկ Անափիոսյանը։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ ինչ բողոքի ակցիաներ են տեղի ունենում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Պատճառն այն է, որ նախատեսվում է դպրոցներում կրճատել հայոց լեզվի դասաժամերը, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան այլևս առանձին առարկա չի դասավանդվելու, խնդրահարույց է համարվում նաև սեռական դաստիարակությանը վերաբերող որոշ կետեր, ինչպես նաև գրականության դասաժամերից հանվում են միջնադարյան որոշ գրողների ստեղծագործություններ, որոնց փոխարեն ընդգրկված են լինելու ժամանակակից հայ գրողների որոշ խնդրահարույց ստեղծագործություններ։