Ռուսաստանի արտգործնախարարությունում տեղի չի ունեցել ռուս, ադրբեջանցի և հայ դիվանագետների եռակողմ հանդիպում, հայտարարել է դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ինչ վերաբերում է երեկվա հանդիպմանը` Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների՝ Փոլադ Բյուլբյուլօղլու և Վարդան Տողանյանի հետ, դա չի կայացել», - ասել է նա:
Մեկնաբանելով դեսպանների հետ հանդիպումների հաջորդականությունը՝ Զախարովան ընդգծել է, որ սուր իրավիճակներում այս արձանագրային հարցը հետին պլան է մղվում: «Այս իրավիճակում դեռևս ենթադրվում է կողմնորոշում դեպի հարցի լուծում, այլ ոչ թե արձանագրային մաս: Բոլորն էլ դա հասկանում են: Դեսպանները դա նույնպես հասկանում են, ուստի քննարկելու ոչինչ չկա», - շեշտել է Զախարովան: