Օրվա ընթացքում մեր զորքերը հետ են մղել հակառակորդի բավականին փոփոխված մարտավարությամբ գործողությունները, գրոհները, ինչի արդյունքում թշնամական կողմը կորցրել է մոտ 130 զինծառայող, ունի 200 վիրավոր: Հայկական զինված ուժերի կողմից խոցվել է 29 տանկ ու զրահատեխնիկա. 3 ծանր հրետանային համակարգ՝ «ՏՕՍ», 1 «Սմերչ», 11 ԱԹՍ: Տվյալները կարող են փոփոխվել, քանի որ մարտերն ընթանում են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:
«Մարտերն այս պահին էլ շարունակվում եմ, հակառակորդն անընդհատ փորձում է ինչ-որ բան անել, հայկական կողմը հերոսաբար պայքարում է, պատասխանում ու ոչ միայն զուտ պաշտպանվում»,- ասաց Հովհաննիսյանը: