Պատերազմն իր բնույթը որոշակի փոխել է, մեր ԶՈՒ-ն այսօր այն նույն ուժգնությամբ, այն նույն բարդությամբ, արագությամբ մարտեր չի վարում, բայց վարում է բարդ մարտեր՝ լեռներում, անտառներում, կիրճերում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ դիվերսիոն խմբերից որոշները փախուստի են դիմել՝ որոշակի տեխնիկական միջոցներ թողնելով:

«Հակառակորդը հստակորեն կորցրել է իր քանակական առավելությունը, իր տեխնոլոգիական առավելությունը: Դա գալիս է տարբեր հանգամանքներից՝ տեղանքից, մեր հմտությունների կատարելագործումից և փորձից: Դինամիկ զարգացումների տեղեկությունները մենք չենք կարող մշտապես հայտնել, որովհետև նույն դինամիկայով չի զարգանում պատերազմը: Վստահ եղեք՝ հաղթելու ենք»,- ասաց Հովհաննիսյանը: