Henaran.am-ի խմբագրությունն ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի վրա ադրբեջանական սահմանագծից արդեն մեկ ժամ շարունակ կրակահերթ է հնչում:
Նշենք նաև, որ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է լուրը:
«Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով այս պահին ադրբեջանցիները պարբերաբար կրակում են»,- ասել է Հովհաննիսյանը: