Այսօր ծանր մարտական գործողություններ են ընթացել հյուսիսում եւ հարավում, հատկապես հարավում։ Հակառակորդը փորձել էր ճեղքել ռազմաճակատի գիծը, սակայն հանրավոր է եղել կասեցնել հակառակորդի առաջխաղացումը։ Անդադար մարտի տեւողությունը եղել է վեցից յոթ ժամ։ Այս ընթացքում, ընդհանուր առմամբ, հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ, անցնող օրվա ընթացքում՝ մոտ 440-450 զինծառայող կամ ահաբեկիչ։ Տվել են մոտ 800-900 վիրավոր։
Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: