Սերբական ընկերությունները կորոնավիրուսից պաշտպանության համար արծաթե դիմակ են ստեղծել: Այն կհայտնվի շուկայում հոկտեմբերի կեսերին: Այս մասին հայտնել է երկրի առեւտրաարդյունաբերական պալատը, հաղորդում է ՌԻԱ-ն:

Նորարարությունը սերբական 2 խոշոր ձեռնարկությունների՝ Koloid-ի եւ Galenika farmacija-ի համագործակցության արդյունք է:

«Արծաթե դիմակն արտադրվում է ժամանակակից նանոտեխնոլոգիաների կիրառմամբ, ուլտրաձայնային իոնացման միջոցով ինտեգրվում է հյուսվածքում, ինչը հավելյալ պաշտպանություն է հաղորդում: Դիմակն արտադրվում է մեծահասակների եւ երեխաների համար , այն շուկայում կհայտնվի հոկտեմբերի կեսերին»,-հայտնել է պալատը: