Սեպտեմբերի 28֊ի վաղ առավոտյան Սիսիան ԲԿ֊ում լույս աշխարհ եկավ Տարոնը։ Այս մասին հայտնում է Սիսիանի բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը։
«Մայրը, ով մտածել էր որդուն Գոռ կոչել, անվանակոչեց նրան Տարոն՝ ի պատիվ հայրենի հողի համար կռվում քաջաբար ընկած սիսիանցի հերոս ՏԱՐՈՆ ՖԻԼԻՊՈՍՅԱՆԻ:
Ձեր հիշատակն ապրում է մեր սերունդների, արյան, հիշողության և գենի մեջ, հերոսներ՛
Նկարի վերնագիրը՝ նոր կյանք պատերազմի օրերին»,- ասված է հրապարակման մեջ: