Թուրքական անօդաչու թռչող սարքերը օգնել են կրճատել ադրբեջանական բանակի կորուստները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ալիևը հավելել է, որ այդ սարքերը ցույց են տալիս Թուրքիայի ռազմական ներուժը և ուժեղացնում Ադրբեջանի զինված ուժերը:
Նա կրկին շնորհակալություն է հայտնել Թուրքիային աջակցության համար և այս երկրին «հզոր տերություն» անվանել:
Ալիևը կարծում է, որ համաշխարհային հանրությանը ապուշի տեղ է դնում՝ մեկ հերքելով իր երկրում Թուրքիայի ներկայությունը, մեկ հաստատելով դա: Սակայն, բառախաղն այլևս չի օգնի նրան: Հայկական կողմն ունի ռազմական հանցագործությունների, ահաբեկիչների օգտագործման և Ադրբեջանին թուրքական օգնության բոլոր փաստերն ու ապացույցները: