Անհրաժեշտ է ճնշել վարձկանների և ահաբեկիչների կողմից Ղարաբաղի տարածք մուտք գործելու փորձերը: Այս մասին ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: «25 տարի շարունակ մենք համատեղ ստեղծել ենք Անկախ Պետությունների Համագործակցությունում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովող մեխանիզմներ, և մենք չենք կարող և չպետք է թույլ տանք դրանց ոչնչացումը։ Այժմ առաջնային խնդիրն է պաշտպանել մարդկանց և ապահովել նրանց արժանապատիվ, անվտանգ, խաղաղ կյանքի իրավունքը՝ ներառյալ ճնշելով զենքի ապօրինի շրջանառությունից շահույթ ստացող և ահաբեկչական գործողություններ ֆինանսավորող անձանց՝ այդ տարածք վարձկանների և ահաբեկիչներ ներմուծման ցանկացած փորձը», - ՌԴ Գլխավոր դատախազի խոսքերը մեջբերում է գերատեսչության մամուլի ծառայությունը: