Wasabi & Pizza Club-ը, ի աջակցություն Արցախում հերոսական պայքար մղող մեր հաղթական բանակի, նոր ֆլեշմոբ է մեկնարկել` իր ողջ հասույթն ուղղելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս մասին տեղեկանում ենք Wasabi & Pizza Club-ի ֆեյսբուքյան էջից:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ, մենք քո կողքին ենք

Wasabi & Pizza Club-ը հայտարարում է՝
ամբողջ հասույթը մեր ԹԻՄԸ փոխանցելու է Համահայկական Հիմնադրամի Ֆոնդին

Հուսանք՝ մեր օրինակը վարակիչ կլինի այլ հայրենասիրական կազմակերպությունների ու անհատների համար

Wasabi & Pizza Club-ը շարունակում է ամենաթարմ սուշիների և ամենահամեղ պիցցաների առաքումը Երևանի ամբողջ տարածքում՝ իր 30-50% զեղչերով»,- նշված է հրապարակման մեջ: