ԱՄՆ Կոնգրեսի Սենատի Դեմոկրատական կուսակցության մի խումբ անդամներ ներկայացրել են բանաձևերի նախագծեր' կոչ անելով դիտարկել Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման պայմաններում Ադրբեջանին և Թուրքիային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը: Ընդհանուր առմամբ, այս նախաձեռնությամբ հանդես են եկել յոթ օրենսդիրներ Բոբ Մենենդեսը, Քրիս Վան Հոլլենը, Բոբ Քեյսին, Էդվարդ Մարկին, Ռիչարդ Դուրբինը, Քորի Բուքերը և եք Ռիդը: Նրանց պատրաստած փաստաթղթում նախատեսվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ստիպված է լինելու զեկույցներ ներկայացնել Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների մասին Սենատի արտաքին գործերի հանձնաժողովներին և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին: Բացի այդ, ԱՄՆ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարին հանձնարարվում է ծանուցել կառավարության օրենսդիր մարմնին, թե արդյո՞ք ներկայումս կան «արտառոց հանգամանքներ », որոնք անհրաժեշտ են Անկարային և Բաքվին անվտանգության աջակցությունը շարունակելու համար»: Ենթադրվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը օրենսդիրներին կծանոթացնի բոլոր եզրակացություններին բանաձևի ընդունումից ոչ ուշ, քան 30 օր հետո: