ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշումն Ալիևի և Էրդողանի վրա՝ դադարեցնելու պատերազմը Լեռնային Ղարաբաղում:
Կոնգրեսականը նման տեսակետ է հայտնել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ:
Ադամ Շիֆը նախ նշել է, որ խոսել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ՝ Արցախում հրադադարի ապահովման ջանքերի, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի շարունակական մահաբեր ագրեսիայի մասին: «ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշումը Ալիևի և Էրդողանի վրա՝ դադարեցնելու այս պատերազմը»,- գրել է կոնգրեսականը: