Այսօր՝ ապրիլի 4-ին, տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել Կրեմլի պատերի մոտ, Մանեժնայա հրապարակում: Մի տղամարդ հին «Տոյոտայով» փորձել է մտնել Կարմիր հրապարակ, սակայն արգելափակոցները խանգարել են եւ նա մեքենան կայանել է ուղիղ «ՌԴ ճանապարհների զրոյական կմ-ին»:
Բլոգերների օպերատիվության շնորհիվ այդ լուսանկարը հայտնվել է համացանցում, ապա հայտնի են դարձել միջադեպի մանրամասները: Հարեւան տարածաշրջանից (ենթադրաբար մեքենան եղել է Բրյանսկի մարզի համարանիշներով) ժամանած հյուրին սկզբում կանգնեցրել են «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ, սակայն նրան հաջողվել է խույս տալ ոստիկաններից:
Ավելի ուշ իրավախախտը ստիպված է եղել մեքենան կանգնեցնել «Զրոյական կիլոմետրում» որտեղ էլ նրան շրջապատել են ոստիկանները: Տղամարդն իրեն ոչ համարժեք է պահել: Ականատեսների խոսքով՝ նա բղավել է, որ ինքը «Պուտինի որդին է» եւ «գնում է նրա հետ հանդիպման»:
Ինչպես հաղորդում է Life News-ը, նրա անունը Մաքսիմ Խուլապով է: Սկզբում նրան տեղափոխել են ոստիկանության բաժին, իսկ երբ թեւերը ոլորած դուրս են բերել ոստիկանության շենքից, նա հաջողացրել է ոտքով հարվածել իրեն հարց տող լրագրողուհու կրծքին, հաղորդում է Vesti.ru-ն:
Նրան տեղափոխել են հոգեբուժարան՝ բժշկական հետազոտման: