Գիշերվա ընթացքում Կանադայի Մունչի քաղաքում երկու եկեղեցի է այրվել: Այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 2-ին, հայտարարել է СTV հեռուստաալիքը: Երկրի իշխանությունները չեն բացառում, որ հրկիզումը կարող էր լինել կանխամտածված։ Իրարից յոթ կիլոմետր հեռավորության վրա գտնվող կրոնական հաստատություններում հրդեհները բռնկվել են վեց ժամվա տարբերությամբ: Նշվում է, որ հրդեհի արդյունքում եկեղեցիների շենքերն ամբողջությամբ այրվել են, սակայն, բարեբախտաբար, միջադեպի պատճառով ոչ ոք չի տուժել: Ներկայումս տեղական իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել՝ հրդեհների հետ կապված: