Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ուղեցույց է պատրաստել՝ նշելով, թե ով կարող է ստանալ հատուցում
Ստորև ներկայացված են հիմնական կետերը․
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պատրաստել է ուղեցույց՝ հատուցում ստանալու հիմքերի, չափի և այլ մանրամասների մասին։ Հիմնական կետերը ներկայացնում ենք ստորև։
Հատուցում ստանալու հիմնական սկզբունքներն են՝
- մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ դատարանի որոշմամբ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ամուսինը, զավակը, ծնողը լինելը
- տվյալ զինծառայողի՝ I կամ II կարգի հաշմանդամությունն ունենալը
Հատուցում ստանալ ցանկացող անձը պետք է դիմի այն պետական մարմին, որտեղ զինծառայողը նախկինում ծառայել է։ Դիմումը տրվում է առձեռն, այդ մարմնի սոցիալական հարցերով զբաղվող վարչություն։ Դիմումի հետ ներկայացվում են նաև փաստաթղթեր, որոնց ցանկը կարելի է գտնել այստեղ։
Փաստաթղթերի ամբողջական ցանկին, բացառություններին, գումարի չափին և ամբողջական ուղեցույցին կարելի է ծանոթանալ՝ անցնելով այս հղումով։