Նիդերլանդահայ և բելգիահայ 180 գործարարներ 208,8 հազար եվրո են հավաքել Հայրենիքին օգնելու համար: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով դրամահավաքի կազմակերպիչ Armeniefonds Nederland-ին:
Նշվում է, որ գումարն առաջարկվում է կրկնապատկել նոյեմբերի 8-ի կայանալիք առցանց դրամահավաքի ընթացքում, որը հեռարձակվելու է Երևանի ժամանակով ժամը 22։00-ին այստեղ։