Լուսադեմին Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել: Քաղաքի կենտրոնում դեռևս չպարզված հանգամանքներում ամբողջությամբ այրվել է մասնավոր սեփականություն հանդիսացող հանրախանութ, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:
Հրշեջ փրկարարները կանչը ստանալուց անմիջապես հետո մեկնել են դեպքի վայր և կատարել հրդեհաշիջման աշխատանքներ, միաժամանակ, հնարավորինս փրկել խանութում առկա գույքը: